Ճամփորդական նախագիծ

Քայլ առաջին։ Որոշել հեռավորությունը
Քայլ եկրորդ։ Հավաքել տեղեկություն տվյալ վայրի մասին
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972 թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով։
Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մարտիրոս Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գառնիկ Սմբատյանը։
2013-2016 թթ. Տուն-թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման, կառուցվել է չորրորդ հարկը, ուր գործում է բազմագործառնական դահլիճ։ Այստեղ կազմակերպվում են կոնֆերանսներ, սեմինարներ, դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ։ Դահլիճը անվանվել է Վարպետի որդու և հարսի անունով՝ Ղազարոս և Արաքսի Սարյանների։
Նորակառույց չորրորդ հարկի առանձին սրահում գործում է «Սարյան» արվեստի ստուդիան։
Քայլ երորդ: Այցելում ենք տվյալ վայր ըստ նախածի: Նախագծում պետք է լինի որոշված օրը, ժամը, մասնագիցները, կազմակերպիչը, տրանցպորտային միջոցը:
Քայլ չորորդ: Բլոգում տեղադրում էնք ճամփորդապատումը՝ պատում ճամփորդության մասին

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *