0

Կա մի ճանապարհ, որը տարբերվում է մյուս ճանապարհներից:
Այդ ճանապարհի վրա թափված են շատ գույնզգույն քարեր:
Այդ քարերի վրա կան նկարներ և տառեր:
Բայց այդ տառերը սովորական տառեր չեն:
Քարերի վրա խառնաշփոտ տառերեն, իսկ քարերի հակառակ կուղմում նկարներ են:
Եթե չեն կարողանում խառնված տառերով բառը գտնեն, ապա նայում են նկարին և կողմնորոշվում են թե ուր պետք:

Ով ցանկանում է հետաքրքիր և տարօրինակ ճամփորդություն, թող ընտրի այս ճանապարհը:

 

բ ջրի բերածը ջուրը տանել   առանց աշխատանքի ձեռք բերվածը հեշտությամբ կորչել:
գ չկա չարիք առանց բարիքի ամեն վատ բան նաև իր լավ կողմն ունի:
դ ջուրը մի առվով չգնալ  հաշտ չլինել, իրար չհասկանալ:
ե չորն ու թացը ջոկել  անմեղն ու մեղավորը տաբերել:
զ չոփ դառնալ  շատ նիհարել:

 

0

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա: Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ: Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան:
Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են: Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օկտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին:
Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են:

սմբակավոր         պոչավոր
թևավոր                ձայնավոր
ավոր       ունեցող

0

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

1-ին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

անծանոթ բառեր
թիկնեղ-լայն թիկունքով
փառամոլ-փառասեր, փառքի հասնելու ձգտող

0

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Իջնել, բարձրանալ, թագավոր, մարդ, կրիա, այսօր, փախչել, ձեռք, անհամ, առյուծ, որսորդ, անմիջապես, հարցնել։
2․ Առաջին առաջադրանքի բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ, օրինակ՝ կրիա-դանդաղաշարժ կրիա, բարի մարդ, կատաղած առյուծ, անհամ ջուր, արագ փախչել, անմիջապես հարցնել:
3․  Ընթերցարանից՝ 28-րդ էջից, կարդա «Գիտե՞ս, որ․․․» առյուծների մասին պատմող նյութը։ Բլոգում մուտքագրիր քեզ դուր եկած տեղեկությունը։
նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: նույնպես ոչ. նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներիչ ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չե:

0

Ընկերոջդ հետ գրավոր զրուցիր

-Բարև Կարեն:
-Բարև Լևոն: Ինչպե՞ս ես:
-Ես լավ եմ դու ինչպե՞ս ես: <<Ե՞րբ կգաս ինձ հյուր:
-Եթե ստացվի, ամառային արձակուրդներին ընտանիքով
կգանք Հայաստան:
-Դասերից հետո ինչո՞վ ես զբաղբում:
-Զբաղվում եմ նկարչությամբ: Իսկ դու՞:
-Զբաղվում եմ երաժշտությամբ: Իսկ դու ի՞նչ կենդանի ես
սիրում:
-Շուն: իսկ դու՞:
-գայլ և առյուծ:
-դե, լավ երևի շուտով կհանդիպենք:
-առայժմ: