0

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

երկար- ճանապարհ

փոքր- ձուկ

բարի- նավաստի

վախենալու- արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգնել
միտք անել-մտածել
արծաթով պատված-արծաթապատ

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-մութ
խելացի-ծույլ
խոսել-լռել
բարի-չար
ամեն ինչ-
օգուտ-վնաս
6.Տեքստում ինչպե՞ս է նկարագրված մեծ ձուկը:
կետ

7.Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ՝

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

0

Ես աշխատասեր եմ, մաքրասեր եմ, կռվարար չեմ, կարգապահ եմ:
Աշխատասիրությունը:
Դժվարանում եմ պատասխանել:
Հանգիստ լինելը:
Ազնվությունը:
Համարձակություն:
Խաբել և ստել:

Սպիտակ ձյուն,
Ծաղկած գարուն,
Խոսող տիկնիկ,
Խիստ տնօրեն,
Բարի Ձմեռ պապ,
Քնքուշ մայրիկ

Շատ, այլևս, երկար մտածեց, մտավ մի մութ քարայր, շատ ծանր, խեղճ, միամիտ, բռնում ագահաբար խժռում, խորամանկ և խելացի,
առանց վախենալու, սոված և ուժասպառ, ես, քարայր:

 

Երկար սպասված ու ցանկալի Ձմեռ պապը:
Երկար սպասված ու ցանկալի տոնածառը:
Երկար սպասված ու ցանկալի հանդեսը:
Երկար սպասված ու ցանկալի նվերները:

 

0

  1. Ի՞նչ կստացվի, եթե «աղ»-ն ու «մուկ»-ը խառնենք իրար:
    աղմուկ:
  2. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
    մաշկ, փեսա, նժար, կավիճ, ագռավ, կտավ, մտրակ, կարպ, կավ:
  3. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
    Ես երազում եմ երգել:
    Հայկը հետաքրքիր հանելուկ հորինեց:
    Ծաղկաձորում ծաղիկները ծաղկել են:
  4. Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
    գիրք, րոպե, աստղ, կատու, աղջիկ, նուռ, ուսուցիչ, թիթեռ, յասաման, ուլիկ, նկար:
  5. Շարունակեք նախադասությունն այնպես, որ գայլը մեղավոր չլինի։ Գայլը կերել էր փոքրիկ նապաստակին․․․․  չիմանալով որ նա դեռ ողջ է:
0

1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը` գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դուրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
գույնով:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

2. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս, ինչո՞ւ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:

Որովհետև դրանք՝ բոլորը, հարմարվել են աշնանը:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Աշնան գեղեցկությունը

4.Նկարի՛ր  մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար:

0

1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:
Հատուկ մշակված թերթերի վրա, որը կոչվում է մագաղաթ:
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:
Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:
դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Գրված էին ձեռքով:
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:
ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:
Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ:
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:
մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում:
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:
Մեսրոպ Մաշտոցի, որովհետև հայոց գրերի հեղինակն է:

Լրացուցիչ առաջադրանք՝ Մատենադարանի մասին փնտրիր և գտիր այլ տեղեկություններ, որոնք չկային այս տեքստում:
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։

0

  1. արևահամ- շատ քաղցր անուշ
    բար-պտուղ
    սազ-արևելյան երաժշտական գործիք
    ողբանվագ-սգո նվագ
    լացակումած-արցունքոտ
    Նաիրյան-նաիրական
    հեզաճկուն-Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն:
    լուսե- լուսավոր
    վիշապաձայն-վիշապի ձայն ունեցող
    վսեմ-վեհ, ազնիվ
    երկաթագիր-հայերեն գրերի հին ձևը
    լուսապսակ-լույսի նման լուսեղեն պսակ ունեցող
    անհաս-Չհաս, չհասնող, Ոչ հասանելի, անմատչելի, տհաս, խակ

2. ողբանվագ-ողբ+նվագ, բարդ բառ
անհյուրընկալ — ան+հյուր+ընկալ, բարդածանցավոր բառ, ան-ածանց, հյուր-արմատ, ընկալ-արմատ
լուսապսակ — լույս+պսակ, բարդ բառ

3. արնանման-արյուն
հնամյա-հին

4. անհյուրընկալ, անհաս
անսիրտ, անվերջ, անխիղճ, անտուն, անպարտաճանաչ, անգրագետ:

5. Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե:

6. Նկարի հեղինակն է Մարտիրոս Սարյանը:
Նա հայ գեղանկարիչ է, ծնվել է 1880, Ռուսական կայսրությունում,

0

Քամին ու տերևը

Ամռան շոգ օրերն անցան: Աշունը կամաց-կամաց մտնում է իր իրավունքների մեջ: Ծառի տերևներն իրենց կանաչ գույնը փոխում են դեղնակարմրավունով: Նրանք վախով սպասում են, թե երբ քամին կգա իրենց կպոկի ծառի ճյուղից ու կնետի գետնին:
Եկավ քամին և տերևին հարցրեց.
-Կուզե՞ս քեզ տանեմ հեռու-հեռուներ, ես կսուլեմ, իսկ դու օդում պարելով կգնաս:
Տերևը համաձայնեց և նրանք միասին գնացին դեպի ծով: Տերևն իջավ ջրի վրա ու հանգիստ լողալով գնաց:

0

Համո Սահյան

ՆկարՁկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
    անբիծ-կեղտ չունեցող, անարատ
    քրքջալ-անզուսպ և բարձրաձայն ծիծաղել
    քարափ-քարաժայռից բաղկացած ափ:
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց:
    ձկնիկ, առու: Ձկնիկը կատակասեր էր, առուն անբիծ էր, ժպտերես ու ծիծաղկոտ:
  3. Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար:
    Ձկնիկն ու առուն:
  4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմի՛ր: Սկզբում հումորային, իսկ վերջում իրական:
  5. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
    Ձկնիկ-առու մի քիչ դանդաղ հոսիր, ես ուզում եմ սնվեմ ու հանգստանամ:
    Առու-ձկնիկ չեմ կարող դանդաղ հոսել, որովհետև ես գրաֆիկից հետ եմ մնացել, պետք է ժամանակին հասնեմ դեպի ծով:

Լրացուցիչ աշխատանք`

Նկարի՛ր բանաստեղծությանը համապատասխան նկար:

0

2-րդ մաս

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

3-րդ մաս

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:
ջանալ-ջանք թափել, ձգտել որևէ բանի
ապշեցնել-զարմացնել, շշմեցնել, հիացնել
ավազակ-խաբեբա, զինված կողոպուտ անող մարդ