Քամին ու տերևը

Ամռան շոգ օրերն անցան: Աշունը կամաց-կամաց մտնում է իր իրավունքների մեջ: Ծառի տերևներն իրենց կանաչ գույնը փոխում են դեղնակարմրավունով: Նրանք վախով սպասում են, թե երբ քամին կգա իրենց կպոկի ծառի ճյուղից ու կնետի գետնին:
Եկավ քամին և տերևին հարցրեց.
-Կուզե՞ս քեզ տանեմ հեռու-հեռուներ, ես կսուլեմ, իսկ դու օդում պարելով կգնաս:
Տերևը համաձայնեց և նրանք միասին գնացին դեպի ծով: Տերևն իջավ ջրի վրա ու հանգիստ լողալով գնաց:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *